Կինոռեժիսոր Աննա Մելիքյանը ներկայացրել է իր նոր ֆիլմի թրեյլերը
29 Հուլիսի 2023, 21:50
Հայազգի ռուս կինոռեժիսոր Աննա Մելիքյանն իր տելեգրամյան ալիքում հրապարակել է իր նոր՝ «Աննայի զգացմունքները» ֆիլմի թրեյլերը։
Սյուժեն պտտվում է շոկոլադի գործարանի աշխատակցի շուրջ, որն սկսում է լսել այլմոլորակային քաղաքակրթությունների ձայները:
Գլխավոր դերերը կատարել են Աննա Միխալկովան, Տիմոֆեյ Տրիբունցևը, Եկատերինա Նովոկրեշենովան, Օլեգ Յագոդինը, իսկ սաունդթրեքում կնհչի Shortparis խումբը։
«Կարծում եմ՝ սա իմ ամենաարտասովոր և զգայական ֆիլմն է։ Բացի այդ, սա մեր՝ իսկապես առաջին աշխատանքն է Անյա Միխալկովայի հետ։ Միշտ ցանկացել եմ աշխատել նրա հետ, քանի որ Միխալկովային համարում եմ մեր ամենավառ ու ամենահետաքրքիր դերասանուհիներից մեկը։ Սցենարը գրվել է հատուկ Անյայի համար»,- ասել է Մելիքյանը։
Աննա Միխալկովան իր հերթին խոստովանել է, որ երկար տարիներ ցանկացել է նկարահանվել Աննա Մելիքյանի ֆիլմերում։
«Երկար տարիներ ես ցանկանում էի նկարահանվել Մելիքյանի հետ և գիտեի, որ Անյան նկարահանում է արտիստներին միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ այդ դերը իրոք նրանցն է»,- ասել է դերասանուհին։
Anna’s Feelings-ը կներկայացվի հեռուստադիտողին այս աշնանը: