Կարեն Շահնազարովը կմնա ՌԴ նախագահին առընթեր մշակույթի և արվեստի հարցերով խորհրդի կազմում
19 Հոկտեմբերի 2024, 17:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թարմացրել է մշակույթի և արվեստի հարցերով իր խորհրդի կազմը:
Կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը կշարունակի մնալ խորհրդում՝ որպես նախագահի տեղակալ։
Խորհրդի նոր կազմում ընդգրկվել են «Առաջին ալիքի» ղեկավար Կոնստանտին Էռնստը, ՌԴ ժողովրդական արտիստ Կոնստանտին Խաբենսկին և այլք:
ՌԴ նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության հարթակում։