Կինոռեժիսոր Թարսեմ Սինգհը կլինի «Ոսկե ծիրան»-ի ծրագրերից մեկի ժյուրին

26 Հունիսի 2024, 19:20

Մշակույթ

«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահը կլինի հնդկական ծագումով ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգխը։

Նա Լեդի Գագայի «911» երգի տեսահոլովակի հեղինակն է՝ ոգեշնչված Փարաջանովի գեղագիտությամբ, ինչպես նաև R.E.M.-ի «Losing My Religion»-ի, Վանեսա Պարադիի «Be My Baby», Լու Ռիդի «What’s Good» տեսահոլովակների հեղինակն է։ Նա վեց գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր է: Սինգխի ռեժիսորական դեբյուտը եղել է «Բջիջը» (2000), որտեղ գլխավոր դերակատարը Ջենիֆեր Լոպեսն է:

Այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնը կանցկացվի հուլիսի 7-ից 14-ը և առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: