Կինոյի և ժամանցի հայ կանայք. պանելային քննարկում Լոս Անջելեսում
Լոս Անջելեսում Հայկական կինոընկերության (Armenian Film Society) նախաձեռնությամբ կազմակերպված «Կինոյի և ժամանցի հայ կանայք» պանելային քննարկումն անցել է լեփ-լեցուն դահլիճում:
Քննարկման բանախոսներն էին՝ լուսանկարիչ, դերասան , ռեժիսոր Ալեքսանդրա Հեդիսոնը, գրող համահաղորդավար Սոնա Մովսիսյանը, բիզնես կառավարիչ Աննա Դեր-Պարսեղեանը և իլյուստրատոր Ջոանա Բուշը։