Երևանը կմիանա «Կինոյի գիշեր» Համառուսաստանյան ակցիային

22 Օգոստոսի 2024, 00:38

Մշակույթ

Օգոստոսի 24-ին տեղի կունենա «Կինոյի գիշեր» ամենամյա 9-րդ համառուսաստանյան ակցիան, որը նվիրված է ռուսական կինոյի օրվանԱ։ Այն նշվում է օգոստոսի 27-ին:

Ակցիային կմասնակցեն ԲՐԻԿՍ և ԱՊՀ 14 երկրներ:

Նախատեսվում է, որ կինոդիտումները կկազմակերպվեն Ռուսաստանի և արտերկրի ավելի քան 5 հազար հարթակներում: Ֆիլմեր կցուցադրվեն Հայաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Եթովպիայում, Եգիպտոսում, Ղազախստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, Մոլդովայում և Թուրքմենստանում գտնվող ՌԴ դեսպանատներում, մշակութային կենտրոններում և այլ հարթակներում:

Հիմա եթերում