Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան

20 Սեպտեմբերի 2023, 00:10

Քաղաքականություն

Կիպրոսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիան։

«Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար, որոնք առաջացել են այս բոլորովին չարդարացված էսկալացիայի հետևանքով։ Ադրբեջանը պետք է անհապաղ գնա դեէսկալացիայի։ Հրադադարը վճռորոշ նշանակություն ունի», — ասված է հայտարարության մեջ։