Կիպրոսի Լառնակա քաղաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին
25 Նոյեմբերի 2023, 22:40
Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է Կիպրոսի Լառնակա քաղաքում 1913 թվականին։ Այս փոքրիկ մատուռը կառուցվել է ի հիշատակ Ադանայի հովանավոր Սուրբ Ստեփանոսի։ Եկեղեցու կառուցման համար կազմակերպված դրամահավաքի արդյունքում արդեն ապրիլի 1-ին շինարարությունն ավարտվել է։
Առաջին պաշտոնական պատարագը տեղի է ունեցել 1914 թվականի մայիսին, իսկ եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1918 թվականին՝ Տ. Տանիել արքեպիսկոպոս Հակոբյանի մասնակցությամբ։
Ըստ մուտքի դիմացի հուշագրի՝ տաճարը կառուցվել է «ի հիշատակ 1909 թվականի ապրիլի 1-ին Կիլիկիայում նահատակված նահատակների»։ Այն համարվում է աշխարհում առաջին հայկական ջարդերի հուշարձանը, դեռևս Հայոց ցեղասպանությունից առաջ։