Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն արդեն չի գործում. բնակիչ

10 Հուլիսի 2024, 15:29

Քաղաքականություն

Տավուշի մարզի Կիրանց գյուղի կամուրջը, որը ըստ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածության պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, այսօրվանից արդեն չի գործում: Երթևեկությունն իրականացվում է Աճարկուտ-Կիրանց այլընտրանքային ճանապարհով: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը:

«Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն արդեն չի գործում: Ոստիկանները երկու կողմից հենակետ են դրել և փակել կամուրջը»,-ասել է նա: