Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին գյուղացիները փակել են

21 Ապրիլի 2024, 13:10

Քաղաքականություն

Կիրանց-Ոսկեպար ճանապարհը գյուղացիները կրկին փակել են։ Գյուղացիները չեն թողնում, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի հետ քաշման համար։

Նշենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում միջպետական ճանապարհը երեկ առավոտից փակել էին գյուղացիները: Նրանք միայն համաձայնվել էին բացել, քանի որ պայմանավորվել էին, որ երկուշաբթի Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի գյուղապետերը հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և քննարկելու են սահմանի հարցը:

Սակայն տեսնելով, որ սահմանազատման աշխատանքների ու չափագրումների համար Կիրանց կրկին մարդիկ են եկել, փակել են՝ չսպասելով երկուշաբթի փոխվարչապետի հետ հանդիպմանը։