Կիրանցի ճանապարհին իրավիճակը կրկին լարված է

02 Մայիսի 2024, 19:45

Բոլոր

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 2-ին, վաղ առավոտյան ժամը 6:00-ի շրջանում Ոստիկանության կողմից ապօրինի բռնի ուժ է կիրառվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ պահող և Կիրանցի հատվածում այսպես կոչված «ականազերծման աշխատանքներին» խոչընդոտող կիրանցեցիների նկատմամբ։

Անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ։

Բերման ենթարկվածների թվում կային նաև անչափահասներ։

Հիմա եթերում