Կիրանցում ականի վրա տրակտոր է պայթել. վարորդը վնասվածքներ ունի

24 Հուլիսի 2024, 20:36

Քաղաքականություն

Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց գյուղի բնակիչներից մեկը։

Տրակտորի վարորդը թեթև վնասվածքներ է ստացել։ Նրան Իջևանի ԲԿ են տարել։

Տրակտորի վարորդը Կիրանցի բնակիչ է, նրա տրակտորը շարքից դուրս է եկել: