Կիրանցում բռնի ուժ են կիրառել երեխաների, կանանց նկատմամբ, վրեժով լցված են սև բերետավորները․ Բագրատ Սրբազան

02 Մայիսի 2024, 12:47

Քաղաքականություն

Առավոտյան Կիրանցում բռնի ուժ է կիրառվել բնակիչների նկատմամբ, այդ թվում կանանց, երեխաների, դպրոցականների։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա նշեց, որ այս պահին ոստիկանները փակել են դեպի Կիրանց տանող ճանապարհը և թույլ չեն տալիս իրենց մտնել գյուղ։