Կիրանցում իշխանությունները կատարել են մեր պետության գոյությանը հակառակ գործ և դրա համար հպարտանում են․ Բագրատ Սրբազան

08 Հուլիսի 2024, 20:38

Քաղաքականություն

Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ գործ և դրա համար հպարտանում են։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը․

«Բացի այդ, կատարել են այն հրահանգը, որը թելադրված է թշնամու կողմից, այսինքն զիջել հայրենիքը։ Ստրուկի ու ճորտի պես գնացել են ցույց տալու իրենց տիրոջը, Ադրբեջանի իշխանությանն ու նախագահին, որ մենք քո հրահանգը կատարել ենք, մեզ լավ աչքով նայի»,- ասել է Սրբազան հայրը։

Հիմա եթերում