Կիրանցում ոստիկանության կողմից իրականացվում է «Օղակ» օպերացիա․ կան բերման ենթարկվածներ

02 Մայիսի 2024, 08:36

Քաղաքականություն

Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա։ Այս մասին հաղորդում է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը:

Մեծաքանակ ոստիկաններ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի»,- հայտնել է պատգամավորը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիրանցից 31 քաղաքացի տարվել է  Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։

Բոլորը ոստիկանություն են տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է` իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը: