Կիրիլ Գևորգյանը դարձել է բազկամարտի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր

23 Մարտի 2024, 20:40

Սպորտ

Կրասնոյարսկից Կիրիլ Գևորգյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռուսաստանի Օրյոլ քաղաքում ավարտված բազկամարտի Ռուսաստանի առաջնությունում: Այս մասին գրում է krasrab.ru-ն:

Մրցաշարին մասնակցել է 700 մարզիկ Ռուսաստանի 48 շրջաններից։

Կիրիլը մինչև 90 կգ քաշային կարգում՝ և՛ աջ, և՛ ձախ ձեռքով պայքարում, բրոնզե մեդալակիր է դարձել։