Կիրովի հայերը նշել են հայկական եկեղեցու օծման 22-ամյակը
15 Հուլիսի 2025, 17:15
Կիրովում նշվել է Հայ Առաքելական Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցու օծման 22-րդ տարեդարձը:
1995-2003 թվականներին հայ համայնքի միջոցներով կառուցված եկեղեցին դարձել է հավատի, միասնության և մշակութային շարունակականության խորհրդանիշ: Այստեղ հնչում են աղոթքներ, դաստիարակվում են երեխաներ, պահպանվում է հայ ժողովրդի լեզուն ու պատմությունը: