Կիրովում Հայաստանից բերված խաչքար է տեղադրվել
30 Սեպտեմբերի 2025, 00:20
Կիրովի մարզում Ռուսաստանի հայերի միությունը տուֆից պատրաստված խաչքար է տեղադրել, որը տեղափոխվել է Հայաստանից:
Այն տեղադրվել է որպես Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հավերժ բարեկամության նշան և կդառնա միության ու փոխադարձ հարգանքի խորհրդանիշը։ Խաչքարի վրա հայերեն և ռուսերեն այբուբեններն են՝ որպես հիշեցում երկու երկրների հոգևոր և մշակութային մտերմության մասին։
Նշվում է, որ այժմ ընթանում են ամբողջ հուշահամալիրի վերակառուցման աշխատանքները: Հայոց ցեղասպանության հերոսների և զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները կթարմացվեն և կտեղադրվեն ժամանակակից կոնստրուկցիաների վրա։
Շուտով կներկայացվի թարմացված և սերունդներին միավորող հիշողության, հարգանքի ու եղբայրության տարածքը:




