Կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանն ընդգրկվել է Ռուսաստանի գավաթի խորհրդանշական հավաքականում

31 Մայիսի 2024, 00:30

Սպորտ

Կալինինգրադի «Բալթիկան» ներկայացնող կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանն ընդգրկվել է Ռուսաստանի գավաթի 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: Այս մասին հայտնում է մրցաշարի տելեգրամյան ալիքը։

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի սուպեր եզրափակիչը կկայանա հունիսի 2-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Մրցաշարի վճռորոշ խաղում կհանդիպեն «Բալթիկան» և «Զենիթը»: