Կիսլովոդսկի հայ երիտասարդական համայնքը ծանոթացել է Ստավրոպոլի հայկական եկեղեցիների պատմությանը
12 Ապրիլի 2024, 10:45
Կիսլովոդսկի հայ երիտասարդական համայնքը ուխտագնացության է մեկնել Գեորգիևսկ և Միներալնիե Վոդի: Երիտասարդներն այցելել են Գեորգիևսկի Սուրբ Գևորգ և Մինվոդի քաղաքի Սուրբ Խաչ հայկական առաքելական եկեղեցիներ:
Սուրբ Գևորգ եկեղեցու վանահայր Տեր Վարդան քահանա Հունանյանը պատմել է եկեղեցու ստեղծման պատմությունը և ցույց տվել Եկեղեցու տարածքը: Մասնակիցները նաև այցելել են տաճարին կից փոքրիկ թանգարան, որտեղ պահվում են հնաոճ գրքեր և կրոնական այլ առարկաներ:
Հայ Առաքելական Սուրբ Խաչ եկեղեցու վանահայր Տեր Հայկազունը ևս շրջայց է կատարել տաճարում և տարածքում, օրհնել երիտասարդներին և կազմակերպել պարերի վարպետության դաս: