Կիսլովոդսկի հայ համայնքի առաջին դասարանցիների դպրոցական ուղին սկսվել է եկեղեցուց

11 Սեպտեմբերի 2024, 10:05

Կրթություն

Կիսլովոդսկ քաղաքի Սուրբ Վարդան Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղի է ունեցել առաջին դասարանցիներին ուղղված ավանդական շնորհավորանքը:

Հայ համայնքն ամեն տարի նշում է երեխաների կյանքի նոր փուլի սկիզբը։ Այս տարի ևս երեխաներին շնորհավորել են այս կարևոր իրադարձության կապակցությամբ: