Կիսլովոդսկում ներկայացվել են հայ ժողովրդի մշակույթը
15 Հունիսի 2024, 19:41
Կիսլովոդսկի հայ համայնքը մասնակցել է «Ազգությունների մշակույթներ» խորագրով շքերթին, որտեղ ներկայացրել է հայ ժողովրդի մշակույթն ու ավանդույթները։
Հայկական տաղավարում ներկայացված էին հայկական ավանդական խմորեղեն և հայկական խոհանոցի ուտեստներ, հուշանվերներ և ձեռագործ աշխատանքներ: Միջոցառման հյուրերի համար հայ կանայք նաև արցախյան ժենգյալով հաց են թխել: