Կլինեն ուղիղ չվերթեր Մոսկվա-Երևան ուղղություններով. Aviasales-ի ներկայացուցիչ

23 Հոկտեմբերի 2023, 17:30

Տնտեսություն և Բիզնես

Համացանցում տեղեկություն է տարածվել, որ 2024 թվականի ապրիլից Aviasales-ի պաշտոնական կայքն առաջարկում է Երևան-Մոսկվա չվերթեր ՝ բացառապես մի քանի կանգառներով Բաքվի, Ստամբուլի, Թբիլիսիի և Աթենքի օդանավակայաններում։

Alpha News-ը կապ է հաստատել Aviasales-ի ներկայացուցչի հետ և ստացել պարզաբանում։ Ինչպես պարզվել է, ավիաընկերությունները պարզապես դեռ ամբողջությամբ չեն ներբեռնել ամառային սեզոնի իրենց թռիչքների մասին տեղեկատվությունը։ Ընկերության ներկայացուցչի խոսքով, դեպի Երևան ուղիղ չվերթերի մասին ամբողջական տեղեկատվության ներբեռնումը ժամանակի խնդիր է։

«Aviasales-ը ցույց է տալիս, թե ինչ ունեն ավիաընկերությունները: Իսկ ավիաընկերություններն ունեն ձմեռային և ամառային թռիչքների սեզոն: Այժմ և մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը, գործում է ձմեռային ժամանակացույցը։ Իսկ առայժմ միայն «Շիրակ Էյրն» է ներբեռնել 2024 թվականի ամռան համար նախատեսված թռիչքները»,- Aviasales-ի ներկայացուցիչը: