Կլյուևը մեկնաբանել է Թիկնիզյանով իտալական ակումբների հետաքրքրված լինելը

01 Հուլիսի 2023, 00:20

Սպորտ

Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը ներկայացնում է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի շահերը, մեկնաբանել է իտալական թիմերի հետաքրքրության մասին տեղեկությունը։

«Մենք կոնկրետ չենք շփվել «Էմպոլիի» և «Բոլոնիայի» ներկայացուցիչների հետ, սակայն ունենք նման տեղեկություն։ Միայն Նաիրի խաղը կմեծացնի Եվրոպա տեղափոխվելու հնարավորությունները։ Այն, որ Նաիրը շատ արժանավայել անցկացրեց մրցաշրջանի գարնանային հատվածը, նկատում են բոլորը, այդ թվում՝ «Լոկոմոտիվի» երկրպագուները, սակայն նշաձողը բարձր է դրվել և պետք է հասնել ավելիին։ Նաիրը լուրջ տղա է, նա այժմ կենտրոնացած է արձակուրդից դուրս գալու և առաջընթաց գրանցելու վրա»,- Կլյուևի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։

Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը երկաթուղայինների կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Alpha News-ը ավելի վաղ հայտնել էր, որ Իտալական «Էմպոլին» ու «Բոլոնիան» հետաքրքրված են Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։