«Կնվաճեմ տիտղոսը և Մախաչովի հետ երրորդ մենամարտը կանցկացնեմ». Արման Ծառուկյան
13 Հունվարի 2025, 14:28
Խառը մենամարտերի հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը «CBS Sports»-ի եթերում հայտնել է, որ կասկած չունի ռուս Իսլամ Մախաչովի նկատմամբ հաղթանակի հարցում և պատրաստ է նրա հետ երրորդ մենամարտն անցկացնել։
«Վստահ եմ, որ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ Իսլամի հետ։ Դա ինձ համար լավագույն տարբերակն է: Ես տիտղոսը կնվաճեմ և երրորդ մենամարտը կանցկացնեմ Մախաչովի հետ։ Նույնիսկ չկասկածեք, որ առաջիկա մենամարտում հաղթանակն իմն է լինելու»,- ասել է Ծառուկյանը։
Թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը հունվարի 19-ին Լոս Անջելեսում տիտղոսային մենամարտ կանցկացնի UFC-ի չեմպիոն ռուսաստանցի Իսլամ Մախաչովի հետ։