Կնյազ Իբոյանը հաղթեց թուրք մրցակցին եւ նվաճեց ոսկե մեդալ

02 Հուլիսի 2023, 22:07

Բոլոր

Կնյազ Իբոյանը ոսկե մեդալ է նվաճել Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

92 կգ քաշային կարգի եզրափակիչում Մ23 Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտել է թուրք Մուհամեդ Գիմրիի հետ եւ համառ պայքարում կամային հաղթանակ է տարել 3:2 հաշվով:

Կնյազ Իբոյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջին ներկայացուցիչն էր:

Լեւիկ Միքայելյանը արծաթե մեդալ է նվաճել Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Հայաստանի թիմը ազատ ոճի Եվրոպայի երիտասարդական հավաքականում պայքարն ավարտել է 1 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներով: