Կոչ եմ անում Հայաստանին միանալ ՆԱՏՕ-ին. Գյունտեր Ֆելինգեր
04 Սեպտեմբերի 2023, 13:28
ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով Եվրոպական կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերը կոչ է արել Հայաստանին միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին: Նա այդ մասին գրել է X միկրոբլոգում:
«Կոչ եմ անում Հայաստանին միանալ ՆԱՏՕ-ին, Նիկոլ Փաշինյա՛ն: Պաշտպանե՛ք Հայաստանը, ԱՄՆ նախագա՛հ», — գրել է նա:
Նկատենք, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով Եվրոպական կոմիտեն ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է: