Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում․ Բորել

19 Սեպտեմբերի 2023, 17:28

Քաղաքականություն

Եվրամիությունը դատապարտում է լարվածության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ հատվածներում։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կոչ ենք անում Ադրբեջանին՝ դադարեցնել այժմ ընթացող ռազմական գործողությունները»,- նշված է Բորելի հայտարարությունում։

Հիմա եթերում