Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ

03 Հունիսի 2024, 09:17

Քաղաքականություն

Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալովՀայաստանում ընթացող անհնազանդության ակցիաներին.

«Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի բոլոր մյուս երկրների կառավարություններին ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ցեղասպանության ինստիտուտն անդրադարձել է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու ոստիկանական ուժերի կողմից անհնազանդության մասնակիցներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերը։

«Մինչ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ որոշում է կայացրել Հայաստանի տարածքը զիջել հանուն խաղաղության, Լեմկինի ինստիտուտը տեսնում է այն վտանգը, որ այդ իրադարձությունները կարող են ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար, հատկապես աչքի տակ ունենալով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի գրավումն ու 120 000 հայերի բռնի տեղահանումը,որը հաջորդեց դրան»,- ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ: