Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից ․ Միլլեր

01 Ապրիլի 2024, 22:52

Քաղաքականություն

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը։Այս մասին հայտարարել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

«Մենք շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել սահմանին էսկալացիայի և մարտական գործողությունների: Շարունակում ենք կոչ անել պայմաններ ստեղծել արդար և արժանապատիվ խաղաղության համար մի տարածաշրջանում, որտեղ բոլորի իրավունքները հարգվում են», — նշել է նա: