Մեզ մոտ կալանքը ֆետիշացման է վերածվել․ Արամ Վարդևանյան
18 Հոկտեմբերի 2025, 17:20
Արդյոք Կոչուբաևի արտահայտությունների մեջ կար որևէ հանցանքի հատկանիշ՝ ոչ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Մեր ձևով» շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորմանը։
«Արդյոք կա անընդունելի ձևակերպում, այո, կարելի է նաև այդպես ձևակերպել, բայց դա ինչ կապ ունի քրեական վարույթի հետ, կալանքի հետ։ Ցավոք սրտի մեզ մոտ կալանքը ֆետիշացման է վերածվել։ Մասիս Մելքոնյանի մոտ արդարադատություն ակնկալելը, նույնիսկ ռոմանտիկ մարդու դեպքում չի ստացվում»,- նշել է նա։