Կոլոմնայի համալսարանում նշվել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը

09 Փետրվարի 2024, 09:56

Մշակույթ

Կոլոմնայի պետական սոցիալական և հումանիտար համալսարանում նշվել է 20-րդ դարի ականավոր կոմպոզիտոր և դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։

Համալսարանի երաժշտության և կերպարվեստի ամբիոնում «Մշակույթը դպրոցականների համար» կրթական նախագծի շրջանակներում Կոլոմնայի թիվ 9 գիմնազիայի սաները և մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողները ծանոթացել են Արամ Խաչատրյանի երաժշտական աշխարհին:

Բեմից հնչել են կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործությունները, այդ թվում «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: