Կոլյա Ստեփանյանի «Որտեղ» գիրքը ճանաչվել է տարվա լավագույններից մեկը
11 Հուլիսի 2025, 09:20
Մոսկվաբնակ հայ հեղինակ Կոլյա Ստեփանյանի «Որտեղ» գիրքը ներառվել է «ԿինոՊոիսկ»-ի և «Յանդեքս-Գրքի» համատեղ վարկանիշի համաձայն տարվա 16 լավագույն ստեղծագործությունների ցանկում։
Սա ինքնակենսագրական պատմություն է՝ հիմնված նրա սեփական փորձի վրա. 2020 թ. Ստեփանյանը ժամանել է Հայաստան, գաղտնի մեկնել բանակ՝ առանց ծնողներին տեղյակ պահելու, և հայտնվել է Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի առաջնագծում։ Նա 70 օր անցկացրել է շրջափակման մեջ՝ գտնվելով թշնամու թիկունքում, և հենց այդ ժամանակահատվածն է դարձել խորապես անձնական ու արտասովոր գրական պատմվածքի հիմքը: