«Կոմիտաս» և «Ամբերդ» համույթները դուրս են եկել Կրասնոդարի «Մենք և մեր պարերը» փառատոնի հաջորդ փուլ

18 Նոյեմբերի 2024, 19:36

Մշակույթ

Կրասնոդար քաղաքում նոյեմբերի 12-ին կայացել է «Մենք և մեր պարերը» խորեոգրաֆիկ արվեստի մրցույթ-փառատոնի ընտրական փուլը, որը կազմակերպել էր Վ. Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը և «Նոր Շունչ» մշակութային կենտրոնի տնօրեն Արթուր Շահբազյանը:

Ընտրության արդյունքում՝ «Կոմիտաս» ժողովրդական վոկալ-պարի համույթը և «Ամբերդ» թմբկահարների խումբը դուրս են եկել փառատոնի հաջորդ փուլ, որը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 15-ին։

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված է եղել Թաթուլ Ալթունյանի անվան պետական ​​համույթի տնօրեն Նունե Գրիգորյանը, «Կռունկ» մշակութային կենտրոնի նախագահ և համանուն պարարվեստի ստուդիայի գեղարվեստական ​​ղեկավար Գագիկ Ավդալյանը, «Շերամ» և «Ջիվանի» վոկալ խմբերի ղեկավար Արմինե Թովմասյանը, գրող, բանաստեղծուհի, Արմավիրի ՊՆ «Կռունկ» թերթի խմբագրական խորհրդի անդամ Գայանե Վարդանյանը: Փառատոնին Ռուսաստանի հարավային շրջաններից 19 խումբ ցուցադրել է 59 ներկայացում:

Հիմա եթերում