Կոմիտասի 155-ամյակին նվիրված երեկո՝ Արբատում
04 Դեկտեմբերի 2024, 11:56
«Միասնություն և գթասրտություն» հիմնադրամը Մոսկվայի «Արբատ» մշակութային կենտրոնի դահլիճում անցկացրել է հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք, երգիչ Կոմիտասի 155-ամյակին նվիրված համերգային երեկո:
Համերգին հնչել են Կոմիտասի և այլ հայ հեղինակների ստեղծագործություններ: Միջոցառմանը ելույթ են ունեցել «Ադանե» քառյակը, Հայկուհի Աղաջանյանը և Ռուդոլֆ Հովսեփյանը, «Հայրենիք» պարային համույթը, դուդուկահար Տիգրան Խոջայանը:
«Միասնություն և գթասրտություն» հիմնադրամի նախագահ Թերեզա Հովհաննիսյանը արվեստագետներին հանձնել է պատվոգրեր և նվերներ: