Կոմիտասի ծննդյան 155-ամյակին նվիրված համերգ՝ Կրասնոդարում
20 Նոյեմբերի 2024, 13:48
Կրասնոդարի Գ. Ֆ. Պոնոմարենկոյի անվան ֆիլհարմոնիայում տեղի է ունեցել «Կոմպոզիտոր Կոմիտասի ծնունդից 155 տարի անց» խորագրով համերգը: Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ-ի տելեգրամյան ալիքը:
«Դասական Արտ» վոկալ արհեստանոցի տաղանդավոր արտիստներն՝ Արեն Ավետյանի ղեկավարությամբ, հանդիսատեսին են ներկայացրել մեծանուն հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավք, երգիչ Կոմիտասի (իսկական անունը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ստեղծագործությունները։
Համերգին մասնակցում էին «Ամբերդ» (ղեկավար՝ Նաիրա Սաֆարյան) և «Սայաթ-Նովա» (գեղ.՝ Քրիստինե Առաքելյան) հայկական պարի համույթները, «Կանթեղ» կամերային երգչախումբը (ղեկավար՝ Արեն Ավետյան), մենակատարներ Սամվել Հայրապետյանը (ջութակ), Քսենիա Լևակովան (ֆլեյտա) և Նիկոլայ Միրոնովը (դաշնամուր):