Հունվարի 21-ին Սամարայի պետական ֆիլհարմոնիայում տեղի կունենա «Հույսի երաժշտություն» խորագրով համերգը՝ հայ դուդուկահար Արտյոմ Տեր-Հովհաննիսյանի մասնակցությամբ, որը ներառված է «Երգեհոնական երեկոներ» թիվ 14 աբոնեմենտի մեջ:
Ծրագրում ներառված է Կոմիտասի, Մ. Բոսսիի, ի. Բրամսի և Է. Բոցցայի երաժշտությունը: