Կոմիտասի մահվան 90-ամյակին նվիրված երեկո՝ Մոսկվայում
17 Փետրվարի 2025, 19:21

Փետրվարի 18-ին Մոսկվայի Վորոնեժի Սուրբ Միտրոֆան եկեղեցում տեղի կունենա հայկական երաժշտության երեկո՝ նվիրված հայ ականավոր կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք, երգիչ, երգչախմբային դիրիժոր Կոմիտասի մահվան 90-ամյակին:
Ծրագրում կհնչեն դաշնամուրային, վոկալ երաժշտություն և հոգևոր ստեղծագործություններ:
Երեկոյին հանդես կգան Արիաննա Լալազարյանը, Արաքսյա Հայրապետյանը, Նունե Սարգսյանը, Ռուբեն Ստեփանյանը և Ռուբեն Մուրադյանը:
