Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռեգիստրում

29 Հունվարի 2024, 18:00

Մշակույթ

Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ: Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշել է, որ այս իրադարձությունը համընկել է կառույցի հիմնադրման 9-ամյակի հետ:

«Կոմիտասի ստեղծագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրում գրանցումը շատ պարտավորեցնող է: Սա հնարավոր է եղել թանգարանի 7-8 տարվա աշխատանքի, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շնորհիվ»,- ասել է Կոստանդյանը: