Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն արժանացել է Էրնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին

30 Հունվարի 2026, 22:00

Հայեր

Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն արժանացել է դասական երաժշտության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային պարգևներից մեկին՝ Էրնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին։ 

Այն հիմնադրվել է 1972 թ. Ernst von Siemens երաժշտական հիմնադրամի կողմից և տրվում է աշխարհահռչակ կոմպոզիտորների, դիրիժորների, կատարողների կամ երաժշտական գործիչների՝ ոլորտում ունեցած բացառիկ ներդրման համար։ Բացի գլխավոր մրցանակից, հիմնադրամը տրամադրում է նաև աջակցություն երիտասարդ կոմպոզիտորներին և ժամանակակից երաժշտական նախագծերին։