Կոնան Արսլանյանը հանդես կգա Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների ազգային լիգայում
19 Հոկտեմբերի 2024, 01:00
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի պաշտպան Կոնան Արսլանյանը պայմանագիր է կնքել «Marignane Gignac» ակումբի հետ և հանդես կգա Ֆրանսիայի Մ19 առաջնությունում։
Արսլանյանն արդեն մասնակցել է մինչև 19 տարեկանների ազգային լիգայի ընթացիկ մրցաշրջանի վեց հանդիպման։ Նա նախկինում հանդես է եկել Գրենոբլի երիտասարդական թիմում։
Նոր թիմում պաշտպանը կունենա աշխատավարձի կրկնակի բարձրացում, քանի որ կմարզի փոքր երեխաներին, իսկ պայմանագրի ավարտից հետո կստանա նաև մարզչական դիպլոմ։