Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» ջախջախիչ պարտության մատնեց «Ստրուգային»

30 Հուլիսի 2024, 22:00

Սպորտ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային» և առավելության հասավ 3:1 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ։

16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։ 45-րդ րոպեին «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց ռուսաստանցի պաշտպան Միխայիլ Կովալենկոն։

Ավելացված չորրորդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց հյուրերի հյուսիսմակեդոնացի հարձակվող Բեսրատ Իբրաիմին։

Երևանյան թիմի երրորդ գոլն ավելացված 6-րդ րոպեին խփեց Կովալենկոն՝ ձևակերպելով դուբլ։