Կոնգրեսականների հիմնական ուղերձն էր՝ խաղաղությունը ճիշտ հիմնասյուների վրա պետք է կերտվի․ Կարեն Ջինբաշյան
25 Հուլիսի 2025, 23:45
Հայ դատի հանձնախումբը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը պետք է հրաժարական տա։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Հայ Դատի Արևմտյան Ամերիկայի գրաաենյակի մամուլի խոսնակ Կարեն Ջինբաշյանը։
«Թոմ Բարաքը Հայ դատի հանձնախմբի ընկերը չէ։ Մենք բազմիցս հորդորել ենք, որ նա հրաժարական տա։ Հայ դատի հանձնախումբը համաձայն չէ Սյունիքով միջանցքի վերաբերյալ նրա արտահայտած գաղափարների հետ»,- հավելել է Ջինբաշյանը։
Անդրադառնալով ԱՄՆ 87 կոնգրեսականների նամակին, որում ԱՄՆ վարչակազմին կոչ է արվում ապահովել հայերի արժանապատիվ վերադարձը Արցախ, Ջիբաշյանը նշել է․ «Կոնգրեսականների հիմնական ուղերձն այն էր, որ խաղաղությունը պետք է կերտվի ճիշտ հիմնասյուների վրա։ Այդ հիմնասյուները չեն կարող լինել ցեղասպանությունը և էթնիկ զտումը»։
Մանրամասները՝ տեսանյութում։