Կոնսերվատորիայի ուսանողուհին Նիդեռլանդներում անցկացվող օնլայն մրցույթում երկրորդ տեղն է գրավել

13 Օգոստոսի 2024, 11:00

Մշակույթ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողութան ամբիոնի դասախոս Արծվիկ Դեմուրչյանի մասնագիտական դասարանի երկրորդ կուրսի ուսանող Աննա Տեր-Հովհաննիսյանը ստացել է Նիդեռլանդներում անցկացվող «Royal Maаs» օնլայն մրցույթի երկրորդ տեղը։ Առաջին փուլում նա ներկայացրել է Վ․ Ա․ Մոցարտի՝ «Alleluia»-ն, երկրորդում՝ Ն. Ռիմսկի-Կորսակովի «С подружками по ягоду ходить» արիան «Ձյունանուշիկը» օպերայից։

Աննա Տեր-Հովհաննիսյանի համար առանձնահատուկ է Վ․ Ա․ Մոցարտի ստեղծագործությունը․ հիշում է, որ ակադեմիական երգեցողության առաջին մեծ տպավորությունը «Կախարդական սրինգ» օպերայից Գիշերվա թագուհու արիան էր՝ Դիանա Դամրաուի կատարմամբ։

Կոնսերվատորիայից նշում են, որ Աննա Տեր-Հովհաննիսյանը ընդամենը յոթ ամիս է, ինչ սովորում է ակադեմիական երգեցողություն։ Մինչ այդ նա ջազ-փոփ երգեցողություն մասնագիտացմամբ ուսանող էր։ Վստահ է, որ իր ղեկավարի՝ Արծվիկ Դեմուրչյանի բարեկիրթ դասարանում կունենա ուսումնառության լավագույն ընթացք։

«Մեր ուսանողի համար «կոնսերվատորիա» ասելիս հնչում է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից վերջին ղողանջից տողը. «Հայոց առաջին կոնսերվատորիան քո ամենասուրբ անունը կրող»»,- նշում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից։