Կոնստանտին Օրբելյանն արժանացել է «Cultural Icon Award» մրցանակին

03 Փետրվարի 2026, 17:40

Հայեր | Մշակույթ

Հունվարի 31-ին Նյու Յորքում կայացել է «Cultural Icon Award» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որի դափնեկիր է դարձել աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը։

«ART E$TATE» ամսագրի կողմից հիմնադրված այս բարձր պարգևը շնորհվում է արվեստի, նորաձևության և մշակույթի ոլորտների նշանավոր ներկայացուցիչներին՝ ոլորտի զարգացմանն ու ժամանակակից միտումների ձևավորմանն ունեցած նշանակալի ներդրման համար։