Կոնստանտին Օրբելյանը ելույթ կունենա Քարնեգի հոլի բեմում

Փետրվարի 24-ին հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը կմասնակցի «Գոյատևման երաժշտություն. Վայնբերգի, Կորնգոլդի և Ռովների ստեղծագործությունները» խորագրով բացառիկ համերգին, որը տեղի կունենա Քարնեգի Հոլի բեմում: Մաեստրոն կղեկավարի Նյու Յորքի օպերայի նվագախումբը։ Համերգին կմասնակցեն Քրիստինա Ռեյկո Կուպերը (թավջութակ) և սոպրանո Ելիզավետա Ուլախովիչը:
Համերգին կհնչեն Հոլոքոստը վերապրած կոմպոզիտորներ Մեչիսլավ Վայնբերգի և Էրիխ Կորնգոլդի հազվագյուտ ստեղծագործությունները, ինչպես նաև տեղի կունենա Գենադի Ռովների «Մետամորֆոզներ» սիմֆոնիայի ամերիկյան պրեմիերան: