Կոնստանտին Օրբելյանը՝ Նյու Յորքի օպերայի գործադիր տնօրեն և երաժշտական ղեկավար
Աշխարհահռչակ հայ դիրիժոր, դաշնակահար, պրոդյուսեր, «Գրեմմի» մրցանակի քառակի հավակնորդ, Հայերի ասամբլեայի անդամ Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի օպերայի գործադիր տնօրեն և երաժշտական ղեկավար:
2021 թվականից մաեստրոն արդեն իսկ զբաղեցնում է այդ թատրոնի երաժշտական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնները։
«Այս նոր հնարավորությունն ինձ թույլ է տալիս միախառնել գեղարվեստական գերազանցության հանդեպ իմ կիրքը գիտակցված և դրական տնօրինության հետ՝ ապահովելով, որ այս մեծ հաստատության նվիրական ավանդույթները շարունակեն զարգանալ», — նշել է Օրբելյանը: