Կոնստանտին Խաչիկյանը ելույթ կունենա Մոսկվայում
30 Հունվարի 2025, 19:50
Մենակատար Կոնստանտին Խաչիկյանը (դաշնամուր) «Ռուսական երաժշտության ակադեմիա» սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Իվան Նիկիֆորչին) հունվարի 31-ին ելույթ կունենա Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում:
Խաչիկյանի կատարմամբ կհնչեն ռուս ականավոր կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու գլուխգործոցները:
Կոնստանտին Խաչիկյանը Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ է, միջազգային մրցույթների դափնեկիր, XXVII միջազգային մրցույթի մասնակից: