Կոնստանտին Խաչիկյանը, Իլյա Պապոյանը և Ելենա Տարոսյանը Չայկովսկու անվան մրցույթի երկրորդ փուլ են անցել
23 Հունիսի 2023, 14:29
Հունիսի 22-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճը հայտարարեց Չայկովսկու անվան դաշնամուրի և ջութակի մրցույթի առաջին փուլի արդյունքները։
Ընդհանուր առմամբ մրցույթի երկրորդ փուլ են անցել 15 դաշնակահարներ, որոնց թվում են հայ երաժիշտներ Կոնստանտին Խաչիկյանը և Իլյա Պապոյանը։
Ժյուրիի որոշմամբ երկրորդ փուլում «ջութակ» մասնագիտությամբ հանդես կգա 13 մասնակից, այդ թվում՝ Ելենա Տարոսյանը։
Մրցութային լսումների երկրորդ փուլը կմեկնարկի ասյօր՝ հունիսի 23-ին։