Կոնստանտին Զատուլին․ Հայ ժողովրդի մեծ բարեկամը

07 Սեպտեմբերի 2024, 23:43

Հայեր

Սեպտեմբերի 7-ին ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի ծննդյան օրն է: Այսօր նրա հոբելյանական 66-րդ տարեդարձն է:

Կոնստանտին Ֆյոդորովիչը ծնվել է Բաթումում, սակայն մանկությունն անցկացրել Է Սոչիում։ Ընդունվել Է Մոսկվայի պետական համալսարան և ավարտել այն կարմիր դիպլոմով, իսկ ավելի ուշ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրան։

Ժամանակին նա եղել է ԽՍՀՄ ձեռնարկությունների երիտասարդ ղեկավարների և ձեռնարկատերերի ասոցիացիայի կազմակերպիչն ու տնօրենը, հետագայում դարձել է Միջտարածաշրջանային բորսային և առևտրային միության նախագահը։

Կոնստանտին Զատուլինը զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ, 90-ականներին Յուրի Լուժկովի հետ եղել է Մոսկվայի ղեկավարների կազմում, 1997-2010 թվականներին՝ նրա խորհրդականը։ 1996 թվականից առ այսօր նրա նախաձեռնությամբ ստեղծված ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենն է, որի հիմնադիրներն են Մոսկվայի պետական համալսարանը, ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ն, Սլավոնագիտության ինստիտուտը, Եվրոպայի ինստիտուտը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ազգագրության և ազգաբանության ինստիտուտը, ինչպես նաև մի շարք դաշնային նախարարություններ և գերատեսչություններ:

Կոնստանտին Ֆյոդորովիչը հայ ժողովրդի մեծ բարեկամն է։ Նա բազմիցս այցելել է Հայաստան և Արցախ և միշտ հիացել է երկրի գեղեցկությամբ։ Զատուլինը ջերմությամբ է խոսում հայերի մասին՝ միշտ ընդգծելով, որ ունի բազմաթիվ հայ ընկերներ, որոնց հետ երկար տասնամյակներ ընկերություն է անում։