Կորֆբոլի «Վարդանանք» թիմը դարձել է «Բադալոնա 32» մրցաշարի 3-րդ մրցանակակիր

19 Հունիսի 2023, 15:20

Սպորտ

Հայ կորֆբոլիստների «Վարդանանք» թիմը դարձավ «Բադալոնա 32» մրցաշարի 3-րդ մրցանակակիր։ Այս մասին հայտնում է Korfball Armenia ֆեյսբուքյան էջը։

Կիսաեզրափակիչ խաղում հայ կորֆբոլիստները տանուլ տվեցին դաշտի տերերին ‘«Բադալոնային», 15-6 հաշվով։

Երրորդ տեղի խաղում, մոբիլիզացնելով բոլոր ուժերը, հայ մարզիկները, հենց սկզբից տիրելով նախաձեռնությանը, գերդրամատիկ պայքարում հաղթեցին մրցակցին 8-7 հաշվով և գրավեցին երրորդ տեղը։